Ադրբեջանական զինուժը Արցախի մի շարք շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 21- ին, ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։