Ֆրանսիայի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնը հեռախոսազրույց է ունեցել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Յիի հետ, հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ ի թիվս երկկողմ և բազմակողմ համագործակցության այլ հարցերի՝ Ֆրանսիայի և Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերիայում։ Նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ երկխոսությունը այս հարցերի շուրջ։