Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄԱԿ-ում լուծումներ մուրալու փոխարեն Փաշինյանից պահանջեիք, որ իր խոսքերը հետ վերցներ․ Բագրատյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս 2 օրն ականատես եղանք ՀՀ իշխանությունների հերթական մայմունություններին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Նախ, ՄԱԿ ԱԽ նիստի մասին։ Հարցը բարձրացրել էր ՀՀ-ն. ակնկալում էր Լաչինի միջանցքի բացումը Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանն ըստ էության պատասխանեց. քանի որ ԼՂ-ը Ադրբեջանի մասն է, այդ մասին նույնիսկ ՀՀ վարչապետ Փաշինյանն է բարձրաձայնել, ապա ոչ մի շրջափակման մասին խոսք լինել չի կարող։ Խնդրեմ, Աղդամով գնացեք, եկեք, առեւտուր արեք։ Ի՞նչ թեմա կա։ Ներկաները զարմացած էին. իսկապես ի՞նչ թեմա կարող է լինել։ Համենայն դեպս մի քանի ընդհանուր ֆրազաներ, լավ կլինի Լաչինը բացվի, պետք չի որ մարդիկ սովամահ լինեն եւ այլն։ Իսկ արցախցիները հույս ունեին սանկցիաների (Ադրբեջանի նկատմամբ), խիստ հետեւությունների եւ այլն։ Միամիտներ։ Ի դեպ, ՄԱԿ-ում լուծումներ մուրալու փոխարեն լավ կլիներ Փաշինյանից պահանջեիք, որ իր խոսքերը ձեզ Ադրբեջանի կազմում տեսնելու մասով հետ վերցներ։ Այն ժամանակ Արցախը վերակենդանանալու շանս է ստանում։

Երեկ, օգոստոսի 17-ին, Փաշինյանը ինքնաթիռով ժամանեց Կապան։ Ոգեւորվել էր։ Ասաց շուտով Երեւան-Կապան ավիաթռիչքներ կլինեն։ Այսօր ադրբեջանցիք դիմահար կրակել են Կապանի Սյունիք օդանավակայանի վրա։ ԱԱԾ-ն մի անհասկանալի հայտարարություն տարածեց։ Իսկ երեկոյան արդեն քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ինչ էլ անուն են դրել. ընդհանրապես տարբերո՞ւմ եք կոմիտեն նախարարությունից, գերատեսչությունը վարչությունից) հայտարարեց, որ ինքնիշխան պետություններն իրենք են տնօրինում իրենց օդային տարածքներն՝ առանց հարեւանների հետ համաձայնեցնելու։ Եվ ընդհանրապես, վաղը (օգոստոսի 19-ին) L-410-ը Երեւանից Կապան ուղեւորափոխադրոում կիրականացնի։ Այսպիսի բաներ։ Իսկ խնդիրը սա է։ 2020-ի դեկտեմբերի 18-ին Վաղարշակ Հարությունյանը Ադրբեջանի ՊՆ շեֆի հետ մի արձանագրություն է ստորագրում (հետագայում Փաշինյանն ասաց, որ Հարությունյանն իր կարգադրությունն է կատարել), որով Կապանի օդանավակայանին կից (ցանկապատից 10-15 մետր հեռավորության վրա) ադրբեջանական պոստ է դրվում։ Այսինքն, օդանավակայանի ցանկապատից 15 մետր այն կողմ սկսվում է Ադրբեջան պետությունը։ Է, եթե կա Ադրբեջանի սահման, պիտի լինի նաեւ Հայաստանի սահման։ Իսկ  այդ 2 սահմանների միջեւ, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի միջազգային կանոնների համապատասխան, պետք է չեզոք գոտի լինի։ Ինչպես էլ քննում ենք խնդիրը օդանավակայանը հենց այ չեզոք գոտու մեջ է։ Է թուրքերն էլ ասում են, թռնում եք, իջնում եք, ինչ-որ անում եք մեզ հետ համաձայնեցրեք։ Հիմա ի՞նչ եք աքլորացել ու սնապարծ հայտարարություններ անում։ Ի վերջո  մարդկանց գլուխն եք ուտելու։ Մեր հողերը չզիջեիք, թուրքն էլ այդքան մոտիկ չհայտնվեր։

Ի՞նչու հիշեցի այս 2 էպիզոդը։ Դրանք նույնն են. մուտիտ, կրուտիտ, խառնակչություն։ Թե տեսեք մենք կանք ու գործ ենք անում»,- գրել է նա։

Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ամենադիտված