Վագիֆ Խաչատրյանը կկանգնի Ադրբեջանի դատարանի առաջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանը շուտով կկանգնի Ադրբեջանի դատարանի առաջ․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Զինվորական դատախազությունը։
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։