Պուտինը Լավրովին նշանակել է ՌԴ պատվիրակության ղեկավար ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կարգադրություն, որով հաստատել է Ռուսաստանի պատվիրակության կազմը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանում, այն գլխավորելու է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
Նախագահի կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում։
Փաստաթղթի համաձայն՝ պատվիրակության կազմում են ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Վերշինինը, Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին եւ այլք։