Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից:
Նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման եւ հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ընդգծվել է Արցախի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման եւ պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը։