Նյու Յորքում երիտասարդ հայ կնոջ վրա հարձակված ադրբեջանուհիները ձերբակալվել են (տեսանյութ)
ՎԻԴԵՈԻնչպես արդեն հայտնել ենք, Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ի աջակցություն Արցախի անցկացված ակցիայի ժամանակ ադրբեջանցի ցուցարարները հարձակվել են երիտասարդ հայ կնոջ վրա՝ հարվածելով և քաշելով նրա մազերից։
X-ում հայազգի օգտատերերը հայտնում են, որ հարձակում գործած ադրբեջանցի կանայք ձերբակալվել են ոստիկանության կողմից։