Ստամբուլում սպառվում են ջրի պաշարները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկրի 10 ամենամեծ ջրամբարներից գրեթե 5-ը ծանծաղ են դարձել. դրանցում ջրի 2%-ից էլ քիչ է մնացել․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ NTV գործակալության՝ Մնացած ջրի պաշարների մեծ մասը գալիս է երեք ջրամբարներից՝ Օմերլիից, Դարլըքից և Տերկոսից: Եթե երաշտը շարունակվի, իրավիճակը կդառնա կրիտիկական։
Օդերեւութաբանները կանխատեսում են, որ առաջիկա 10 օրերին քաղաքում տեղումներ չեն սպասվում։
Այսպիսով, Ստամբուլում ջրի պաշարները մնում են 91 օր, սակայն այդ ծավալի 25%-ը գոլորշիանալու է: Քաղաքի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քաղաքացիներին հորդորել է խնայել ջուրը։