Կանադայի խոշորագույն քաղաքներից մեկն անտառային հրդեհների պատճառով տարհանվում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի հեռավոր հյուսիսային խոշորագույն քաղաքներից մեկը տարհանվում է այն նախազգուշացումների պատճառով, որ անտառային հրդեհը մինչև հանգստյան օրերը կարող է պատել այն, հաղորդում է BBC-ն։
Հյուսիսարևմտյան տարածքների մայրաքաղաք Յելոունայֆի 20,000 բնակիչներին մինչև ուրբաթ կեսօրը (1800 GMT) ժամանակ է տրվել հեռանալ քաղաքից:
Չորեքշաբթի ուշ երեկոյան հրդեհի կենտրոնը գտնվում էր քաղաքից 17 կմ (11 մղոն) հեռավորության վրա:
Հերթական հրդեհը սպառնում է Հայ Ռիվեր համայնքին։
Հյուսիսարևմտյան տարածքները երեքշաբթի ուշ երեկոյան արտակարգ դրություն են հայտարարել ավելի քան 200 անտառային հրդեհների պատճառով: