Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում քաղաքացիներ են եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրդեհ Մոլդովական փողոցում. տուժածներ չկան Օգոստոսի 16-ին, ժամը 14:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկում. ներսում քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը։ Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը։
Տան ներսում են գտնվել Օ. Մ.-ն (ծնված 2000 թ․) և Ս. Ա.-ն (ծնված 1974 թ.). քաղաքացիները չեն տուժել։