Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Բաքվի օրակարգը ինտեգրացիան է, Ստեփանակերտը պետք է իր տեսլականը պատրաստի եւ ներկայանա բանակցություններին. Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է խոսեն իրավունքից, պետք է տեսլականը պատրաստեն եւ ներկայանան Բաքվի հետ այդ բանակցություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է երկխոսություն Բաքվի հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվի քայլերը իրավունքների պաշտպանության հետ բացարձակ առնչություն չունեն:

«Երկխոսության բանաձեւը միջազգային մեխանիզմն է, որը ինքնին արդեն երաշխիք կլինի: Ադրբեջանի օրակարգը ինտեգրացիան է, իսկ ո՞րն է Լեռնային Ղարաբաղի օրակարգը. Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է խոսեն իրավունքից, պետք է տեսլականը պատրաստեն եւ ներկայանան այդ բանակցություններին: Ադրբեջանը միշտ էլ ունեցել է իր օրակարգը եւ մենք մեր օրակարգով ենք առաջ շարժվել»,- նշել է նա։

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ակնկալիքներին՝ Մարուքյանն ասել է. «Ակնկալիքն այն է, որ Հայաստանի պահանջը բավարարվի եւ համապատասխան որոշումներ ընդունվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից՝ Լեռնային Ղարաբաղը բլոկադայից հանելու եւ Ադրբեջանի միջազգային պարտավորությունները կատարելու համատեքստում: Մանրամասն աշխատանք է տարված, շուրջ 4 ամիս աշխատանք է տարվել, բայց ոչ ոք չի կարող ասել, թե հիմա մենք ինչ դասավորություն կունենանք ՄԱԿ-ի ԱԽ-ում»:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում հայտարարված ցանկացած փաստաթուղթ կարող է անցանկալի լինել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանություններն Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարություններ են անում, Մարուքյանն արձագանքեց.

«Հայաստանը երկկողմ մակարդակում որեւէ փաստաթուղթ չունի Ադրբեջանի հետ ստորագրած: Խոսքը գնում է փոխադարձ ճանաչմանը, եւ քաղաքական մակարդակում եղել է երկուստեք պատրաստակամություն, որ երկները պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու, սակայն Հայաստանը այդ հայտարարության հետ նաեւ ասել է, որ պետք է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը Ադրբեջանը երաշխավորի միջազգային մեխանիզմի ներքո եւ երկխոսություն սկսվի Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ. այսինքն՝ սա փաթեթ է եւ պետք չէ դրանից կտրել: Եթե Ադրբեջանը պետք է էթնիկ զտման ճանապարհը բռնի, ապա այդ փաթեթը խարխլվում է»:

Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԲացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքԱզգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի ենՈւկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. ՊուտինՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանԲեռլինում երիտասարդությունը դուրս է եկել ցույցի՝ բnղոքելով զորակոչի դեմՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանՖրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասինԵվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է 7.9 միլիարդ եվրոՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. ԶախարովաՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՊուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. ՄերցԹույլ տվեք չհավատալ հրաժարական տալու ազնիվ խոսքին. այդ մարդը ստախnս է. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏեխասյան ողբերգություն. դատարանի որոշումից ժամեր անց մայրը սպանել է 4-ամյա դստերն ու վերջ տվել իր կյանքինԾանոթ ու միարժամանակ անհայտ … Այսշտոկ խաղՀայկական բանակում նորամուծություններ են․ ինչ է փոխվում զինծառայողների համարՄասիսում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ինՆորվեգիան ու ՄԹ-ն պարեկային նավեր կտրամադրեն ՈւկրաինայինԵրևանում «Pitstop Burger»-ի արտադրատեսակներից մեկի արտադրությունը կասեցվել էԴավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարըՌԴ-ն զանգվածային hրթիռային hարված է հասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ«Հայաստանի նորագույն պատմությունը քաղաքական առասպելներում ու խորհրդանշաններում»15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցներըՏնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդելՄեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներինԳրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիրՎթար է․ ջուր չի լինելու«Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. Սպասենք հետևանքներին»
Ամենադիտված