Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հումանիտար աղետը օր օրի ավելի է խորանում․ Արցախը 247 օր է՝ շրջափակված է․ ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ-ի գրասենյակը:

«Այսօր լրացել է 247-րդ օրն, ինչ ԼՂ բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ, եւ երկու ամիս է, ինչ վերջիններս զրկված են որեւէ տեսակի հումանիտար օգնությունից, այդ թվում՝ բժշկական միջոցներից, առաջին անհրաժեշտության պարագաներից եւ սննդից։ 

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է ԼՂ բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, ներառյալ՝ կյանքի, արժանապատվության, ֆիզիկական եւ հոգեկան առողջության պահպանման, ազատ տեղաշարժի, անձնական եւ ընտանեկան կյանքի, բնակարանի, կրթության, սննդի, բավարար կենսամակարդակի, սոցիալտնտեսական եւ մշակութային իրավունքների։ Հումանիտար ճգնաժամը հատկապես անբարենպաստ ազդեցություն ունի խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների վրա, ինչպիսիք են երեխաները, տարեցները, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք եւ այլն։ Մասնավորապես, շրջափակման մեջ են գտնվում 30000 երեխա, 9000 հաշմանդամություն ունեցող անձ, 20000 տարեց եւ 60000 կին։ 

Շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետը դրսեւորվում է բնակիչների բնականոն կյանքի բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ 

  • Բնակչության կենսամակարդակը խիստ վատթար վիճակում է։ Ս. թ. հունիսի 15- ից մարդասիրական օգնության մատակարարման ամբողջական խափանումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել՝ այդ թվում առաջացնելով սովի եւ սովամահության վտանգ։ Հատկապես օրհասական իրավիճակում են գտվում Լեռնային Ղարաբաղի Շուշի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն եւ Լիսագոր համայնքների բնակիչները, քանի որ գտնվում են բացարձակ շրջափակման մեջ՝ ադրբեջանական անցակետի տեղադրման հետեւանքով։ Տեղական արտադրության սեզոնային գյուղատնտեսական ապրանքներն Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից եւ համայնքներից այլեւս չեն առաքվում խիտ բնակեցված վայրեր՝ Ստեփանակերտ, Մարտունի եւ Մարտակերտ։ Բոլոր մթերային խանութներում արձանագրվել է սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ հիգիենայի պարագաների իսպառ բացակայություն կամ սուղ սակավություն, իսկ վերջիններիս ձեռքբերումը իրականացվում է հսկայական հերթերի միջոցով։ 
  • Այս համատեքստում անհրաժեշտ է նաեւ անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունից դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության տրամադրման անհնարինությանը։ Դեռեւս հունիսի 15-ից ադրբեջանական իշխանությունների կողմից հումանիտար օգնության տրամադրման հնարավորության արգելափակման հետեւանքով ս.թ. հուլիսի 26-ին հումանիտար օգնությունը, Երեւանից հասնելով Սյունիքի Կոռնիձոր գյուղ, կանգնած է մնացել մինչ այժմ։ Ս.թ. հուլիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ ժամանել են Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված, եւ տեղում ծանոթացել իրավիճակին։ 
  • Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման եւ թերսնման պատճառով շարունակում են աճել նաեւ ուշագնացության դեպքերը: Լեռնային Ղարաբաղում սովամահության դեպք է գրանցվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտի բնակիչ Կ. Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետեւանքով։ 
  • Լաչինի միջանցքի արգելափակումը բացասաբար է ազդում բնակիչների առողջության պահպանման իրավունքի իրացման վրա՝ հաշվի առնելով բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքները։ Հիվանդների տեղափոխումն ու բժշկական պարագաների փոխադրումն իրականացվում է ԿԽՄԿ-ի եւ ռուս խաղաղապահների միջամտությամբ։ Միեւնույն ժամանակ, հունիսի 15-ից ադրբեջանական կողմն ամբողջովին արգելափակել է ռուս խաղաղապահների եւ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնության մատակարարումը՝ հանգեցնելով մարդասիրական իրավիճակի վատթարացման։ Արձանագրվել են դեղորայքների սակավության, իսկ առանձին դեպքերում՝ դեղամիջոցների իսպառ բացակայության դեպքեր։ 
  • Միեւնույն ժամանակ բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել։ Գրանցվել է նաեւ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք` վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով։ 
  • Վառելիքի սուր սակավության պատճառով հուլիսի 25-ից ի վեր հասարակական տրանսպորտը բացարձակապես չի գործում: 
  • Ս.թ. hուլիսի 29-ին արձանագրվել են ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացի ընթացքում հիմնարար խախտումներ ադրբեջանական իշխանությունների կողմից։ Մասնավորապես, Ադրբեջանը Հակարի կամրջի մոտ տեղակայված անցակետից առեւանգել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով։ Պաշտպանի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների եւ չափանիշների խախտմամբ: 
  • Արձանագրվել են նաեւ էլեկտրամատակարարման խափանումների հետեւանքով խմելու ջրի ապահովման հետ կապված հարցեր՝ ազդելով բնակիչներին տրամադրվող ջրի եւ՛ քանակի, եւ՛ որակի վրա։ Պաշտպանը հարկ է համարում կրկին արձանագրել, որ ներկայիս հումանիտար աղետը ադրբեջանական իշխանությունների հայատյացությամբ սնուցվող եւ բորբոքվող էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության ուղղակի դրսեւորումն է, որի վերջնական նպատակն է Լեռնային Ղարաբաղը դատարկել իր բնիկ հայ բնակչությունից՝ վերջիններիս ահաբեկելու, մշտական ֆիզիկական եւ հոգեբանական հարձակումների եւ ճնշումների ենթարկելու, նրանց բնականոն կյանքը խաթարելու ու կյանքի անելանելի պայմաններ ստեղծելու միջոցով։ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է հրատապությունը՝ րոպե առաջ կանգնեցնելու մարդասիրական աղետի անդառնալի եւ սաստկացող զարգացումները, ինչպես նաեւ ծայրահեղ անհրաժեշտությունը՝ ապահովելու իրական հնարավորություններ մարդասիրական առաքելությունների իրականացման համար։ Միեւնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ամենօրյա ռեժիմով փաստեր հավաքագրել եւ վերլուծել ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ եւ համապարփակ կերպով ներկայացնել մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին։ Մեծապես կարեւորում եմ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների պատշաճ արձագանքն ու հրատապության կարգով գործուն քայլերի ձեռնարկումը»,- նշվում է հայտարարության մեջ:
«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնածՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելԴաշնության խորհրդում պարզաբանել են, թե ինչպես կարող է Հայաստանը վերականգնել ձայնի իրավունքը ՀԱՊԿ-ումՍպանված 29-ամյա տղայի վերջին խոսքերը․ ինչ է պատմում եղբայրըՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազինԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. ՊեսկովԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-նՔենիայում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհվել է վեց մարդՄաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըԻրանի՝ ՊԵԿ-ից փախուստի դիմած քաղաքացին հայտնաբերվել է. ՔԿՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՇրջանառվել է «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲԾանոթ ու միարժամանակ անհայտ … Անիսոնի ռուսական օղիՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԽորհուրդ կտամ «Արարատ-Արմենիա»-ի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ երբ ֆուտբոլիստը գալիս է հավաքական, նա իմ ֆուտբոլիստն է. ՄելիքյանԱՄՆ-ը ՑԱԽԱԼ-ին հայտնել է Իրանի հետ պшտերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին«Բացահայտվել է այն, թե ինչպես է ձախողվել Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու Փաշինյանի մոլեգին ծրագիրը»Մեր թիմը հոգի ու սիրտ դրեց՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Կիպրոսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասինԷստոնիան Ուկրաինային կհատկացնի ևս 6,5 մլն եվրո օգնությունԻտալիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ընտրանունԿարող էի անմիջապես ավարտել պшտերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով. ԹրամփԵրևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվելՀայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքներըNvidia-ի նախկին ղեկավարին կանչել են Սենատ՝ ՉԺՀ ենթադրյալ լրտեսի հետ կապի պատճառով«Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. Սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերություններին»
Ամենադիտված