Այս պահին իրականացնում ենք ապացույցների հրատապ ամրագրում. Թաթոյանը՝ սովամահության դեպքի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախում սովամահության դեպքն իրական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նշել է, որ քիչ առաջ խոսել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ուսումնասիրել են փաստաթղթերը.
«Այս պահին իրականացնում ենք ապացույցների հրատապ ամրագրում, այդ թվում` անհրաժեշտ թարգմանություն:
Բայց չպետք է մոռանալ, որ սա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետեւանք է, էթնիկ հայկական ինքնության նկատմամբ պաթոլոգիկ ատելության արդյունք, իսկ խաղաղասիրությունն էլ բացարձակ կեղծիք է»: