Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովից:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերությունների առանձնաշորհյալ բնույթը:
Կողմերը կարևորել են միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխգործակցության խորացումը, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: