ԱՊՀ երկրների երկրորդ խաղերում մեդալների քանակով Հայաստանը վեցերորդ տեղում է
ՍՊՈՐՏAlphanews.am-ը գրում է.
Բելառուսում պաշտոնապես ավարտվել են ԱՊՀ երկրների երկրորդ խաղերը։ Հայաստանը մեդալների քանակով զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Մեր երկիրն ունի 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Մրցումային տասն օրերի ընթացքում մարզիկները պայքարում էին 246 մրցանակների համար:
Թիմային հաշվարկում հաղթանակ է տարել Ռուսաստանի հավաքականը, որն ունի 288 մեդալ, որից 149-ը՝ ոսկե։ Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 236 մեդալ (48 ոսկի), երրորդում՝ Ուզբեկստանը (106 մեդալ, 28 ոսկի)։