Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 11-16-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Օգոստոսի 11-16-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Օգոստոսի 11-14-ը ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը՝ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով, հանրապետությունում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան` 2-3 մ/վ, 12-15-ը Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։