Կլիչկոն տեղեկացրել է Կիեւում հնչած պայթյունների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Թելեգրամ ալիքում տեղեկացրել է պայթյունների մասին եւ կոչ է արել թաքնվել ապաստարաններում։ «Պայթյուններ են քաղաքում։ Թաքնվեք ապաստարաններում»,- գրել է նա։
Օգոստոսի 11-ի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում, այդ թվում Կիեւում եւ Կիեւի մարզում։
Ինչպես տեղեկացրել է Газета-ն, ՌԴ Զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել ուկրաինական ենթակառուցվածքին 2022թ. հոկտեմբերի 10-ից, Ղրիմի կամրջի ահաբեկչությունից երկու օր անց, որի հետեւում, Ռուսաստանի իշխանությունների հայտարարության համաձայն, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Այդ ժամանակվանից օդային տագնապն Ուկրաինայի շրջաններում հայտարարվում է ամեն օր, երբեմն՝ ամբողջ երկրում։