ԱՄՆ Հավայի նահանգում մոլեգնող հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 53-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Հավայի նահանգում մոլեգնող բնական հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 53-ի։ Նահանգապետ Ջոշ Գրինն ասել է, որ զոհերի վերջնական թիվը կարող է գերազանցել 60-ը, հայտնում է CNN-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հավայի նահանգում անտառային հրդեհների հետեւանքով 36 մարդ է զոհվել։ Տարերային աղետի պատճառով տարհանվել են տեղի հարյուրավոր բնակիչներ։