ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 10-ին, ժամը 20։56-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, մոտ 3 մետր սահել եւ հայտնվել սելավատարում։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր Ա․ Ա․-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ քարշակման միջոցով ավտոմեքենան դուրս բերել սելավատարից: