ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Այս մասին ասվում է օգոստոսի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում։
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Զոհեր և վիրավորներ չեն եղել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։