Մորենո Օկամպոյի զեկույցը ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ․ Մարուքյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱնդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, թե դա կողմնակալ է՝ թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի զեկույցում եզրակացություն է արվում Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության մասին, եւ եթե այն կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, Հիքմեթ Հաջիեւը եւ ադրբեջանական ողջ քարոզչությունը երբեք ուշադրություն չէին դարձնի դրան եւ իրենց ժամանակից ոչ մի րոպե չէին ծախսի դրան անդրադառնալու վրա:
Հետեւաբար, սա պատկառելի զեկույց է՝ փաստերով եւ վերլուծություններով, որն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»,- գրել է Մարուքյանը։