Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 10 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Էկվադոր՝ Անկախության օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897 – ծնվել է ամերիկահայ քանդակագործ Ռուբեն Նակյանը։

1899– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Խերանյանը:

1916– ծնվել է ամերիկակահայ զինվորական Էռնեստ Դերվիշյանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվոշքանշանով։

1920- Փարիզի արվարձան Սևրում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների և սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջև կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի  Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվել է որպես ազատ և անկախ պետություն։

– Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ-ի կառավարությունների միջև կնքվել է համաձայնագիր։

1924– ծնվել է դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը,  որը աշխատել է Երևանի պետական տիկնիկային թատրոնում որպես ռեժիսոր:

1926 – ծնվել է խորհրդահայ դիվանագետ Պողոս Ակոպովը։

1928 –ծնվել է  գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը։

1950 – վախճանվել է ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը։

1969 – ծնվել է գրող, նկարիչ Մարիամ Պետրոսյանը։

1990-պայթեցվել է Թբիլիսի-Աղդամ երթուղու ավտոբուսը։

1999 – վախճանվել է գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը։

2008-կապված ռուս-վրացական պատերազմի հետ միայն Բաթումիից և Կոբուլեթիից մոտ 3500 քաղաքացիներ վերադարձել են հայրենիք՝ Հայաստան։

2011- վաղ առավոտից սկսված Երևանի Փափազյան փողոցի վրա գտնվող 14 կրպակների ապամոնտաժման գործընթացը դադարեցվել է կրպակներից 2-ն ապամոնտաժելուց հետո:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

586 մ․թ․ա․ —բաբելոնյան արքա Նաբուհոդինոսոր 2-րդը քանդել է Երուսաղեմը, հրդեհել Առաջին մատուռը, որը կառուցել էր Սոլոմոն 9-րդը մ․թ․ա․ 9-րդ դարոմ։ Սկսվել է բաբելոնյան գերևարությունը։

258 —Հռոմում դանդաղ կրակի վրա այրվել է Սուրբ Լավրենտիոսը։

787 —ծնվել է պարսիկ մաթեմատիկոս, աստղագետ և աստղաբան Ալբումիսարը։

1498 —Անգլիայի թագավորը պարգևատրել է հետազոտող Ջոն Կաբոտին 10 ֆունտով Կանադան հայտնագործելու համար։

1500 —պորտուգալացի նավագնաց Դիեգո Դիսը, որը Հնդկաստան ուղևորվելիս  փոթորիկի ժամանակ կորցրել էր Կաբրալի նավատորմը հայտնագործել է Մադագասկար կղզին։

1519 – Ֆեռնան Մագելանը սկսել է իր աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1539- Ֆրանսուա 1-ին թագավորը լատիներենի փոխարեն Ֆրանսիայում պետական լեզու է դարձրել ֆրանսերենը։

1675 —Անգլիայի թագավոր Կառլ 2-րդը դրել է առաջին քարը Գրինվիչի թագավորական աստղադիտարանում։

1792 —Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ տեղի է ունեցել ապստամբություն, սկսվել է Թյուիլի ապարանքի գրոհը և ձերբակալվել է Լյուդովիկոս 16-րդը։

1793 - Փարիզում տեղի է ունեցել Լուվրի թանգարանի պաշտոնական բացումը։

1809 —էկվադորը հայտարարել է իր անկախությունն Իսպանիայից, չնայած իրական անկախություն այդ երկիրը ձեռք է բերել միայն 1822 թվականին։

1821 - Միսուրին դարձել է ԱՄՆ-ի 24-րդ նահանգը։

1865 – ծնվել է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը։

1874 – ծնվել է Միացյալ նահանգների 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։

1897 —գերմանացի քիմիկոս Ֆելիքս Հոֆֆմանը սինթեզել է քիմիապես մաքուր ացետիլսալիցիլաթթու, որը պիտանի է եղել բժշկության մեջ օգտագործելու համար։

1905 —ֆրանսիական Բուլոն-Սյուր-Մեր քաղաքում տեղի է ունեցել էսպերանտիստների առաջին համաշխարհային համաժողովը, որին մասնակցել են 688 պատվիրակ։

1960 – ծնվել է իսպանա-ամերիկացի կինոդերասան Անտոնիո Բանդերասը։

2003– ռուս տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն, գտնվելով Միջազգային տիեզերակայանում, ամուսնացել է Եկատերինա Դմիտրիևայի հետ, որն այդ պահին գտնվել է Հյուսթոնում։

2009 - Սլովակիայի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունից զոհվել է քսան մարդ։

2014 —Դոնբասյան պատերազմի ընթացքում սկսվել է ճակատամարտն Իլովիյսկի համար։

2021 —արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին «Բարսելոնա» ակումբում 21 տարի խաղալուց հետո տեղափոխվել է «Պարի Սեն-Ժերմեն»

Կ. Խաչիկյան

Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին
Ամենադիտված