Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իրավապաշտպանները դիրքորոշում արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է. ԱՀ ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպաններն իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է՝ ապացուցելու, որ թույլ չեն տա Ադրբեջանի հանցավոր իշխանություններին կասկածի տակ դնել միջազգային բարձր հեղինակություն ունեցող իրավապաշտպան և մարդասիրական կառույցների հեղինակությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Իրավապաշտպանները իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդրված ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել միջազգային ազդեցիկ իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունների և մի շարք հեղինակավոր փորձագետների հստակ, հասցեական գնահատականն Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս ընթացքում իրենց դիրքորոշումներն են արտահայտել է Amnesty International, Human Rights Watch, Freedom House, Global Center for Responsibility to Protect կազմակերպությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցողները, Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկին ինստիտուտը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան և մի շարք այլ իրավապաշտպաններ։

Իրավապաշտպան և մարդասիրական բոլոր կազմակերպությունների հայտարարությունները միաձայն պահանջում են Ադրբեջանի իշխանություններից դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ապահովել անձանց, բեռների և մեքենաների ազատ և անխոչընդոտ երթևեկությունը միջանցքով և վերջ դնել Արցախում հումանիտար ճգնաժամին։

Բոլոր կազմակերպությունների հայտարարություններին ադրբեջանական իշխանությունները տալիս են արհամարհական և լկտի պատասխաններ` ամենապարզ ձևով ցույց տալով անարգանք բոլորի նկատմամբ, կարծես թե բոլորը ստում են և միայն իրենք են ճիշտ։

Ադրբեջանի այս պահվածքը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանը ոչ հանձնառություն, ոչ էլ ցանկություն ունի կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ավելին՝ ի տես բոլոր կառույցների շարունակում է արհամարհել մարդու իրավունքները և իրականացնել Արցախի ժողովրդի նկատամբ ցեղասպանական քաղաքականություն։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները չպետք է մնան թղթի վրա։ Այս հասցեական հայտարարությունները պետք է դառնան Արցախի ժողովրդին սովամահությունից, էթնիկ զտումից, ցեղասպանությունից փրկելու տարբեր պետությունների և միջազգային կառույցների դիրքորոշումների հիմքը։ Հենց սրա համար էլ այդ կառույցները ստեղծված են՝ կանխելու մասայական վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները։

Իրավապաշտպաններն իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է՝ ապացուցելու, որ թույլ չեն տա Ադրբեջանի հանցավոր իշխանություններին կասկածի տակ դնել միջազգային բարձր հեղինակություն ունեցող իրավապաշտպան և մարդասիրական կառույցների հեղինակությունը։

Հակառակ պարագայում, ցուցաբերվող անտարբերությունն ու հեղինակավոր կարծիքների անտեսումը հանգեցնելու է մարդկային անդառնալի հետևանքների, որում արդեն միջազգային դերակատարները կրելու են հանցակցության ուղիղ պատասխանատվություն»,- նշվում է հայտարարության մեջ:

Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանըԱզգերի լիգա. Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆՃանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք տրանսպորտային միջոցներ հայտնվել են արգելափակման մեջՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են եվրոպացիներին ներառել բանակցությունների հաջորդ փուլում. ՔուշներԱվտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդըՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանը«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԴատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռներըՊաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեցԵթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. ՊուտինՊԵԿ-ը հայտնում է համակարգում առաջացած խափանումների մասինՕրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԱԺ հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծըՊուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆին և ՔուշներինԿյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո ԴանիելյանըՊետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը. ադրբեջանագետԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջՈ՞ր փողոցները կանավանփոխվեն ԵրևանումՎերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումԵՄ-ն նոյեմբերի 16-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջnցներ կսահմանիՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդՄայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական«Ռեալ»-ի բաժնետոմսերի մի մասը կհանվի վաճառքի. Պերեսը հեղափոխություն է նախապատրաստումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարՄասիսի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԻրանից հիշեցրել են Հայաստանին Թրամփի նախագծի պատճառով «ոտքերը կոտրելու» սպառնալիքի մասինՀանրահավաքներ և բողոքի ցույցե՞ր. Ի՞նչ սպառնալիք կլինի Փաշինյանի համար ընդդիմության միավորումից հետո««Անհավասար փոխանակում». Ինչու է Փաշինյանը ռիսկի դիմում դուրս բերելով Հայաստանը ՀԱՊԿ-ից»Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԳեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են «Գավառ» ԲԿ«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել էԳագաթնաժողով առանց Ալիևի. Ի՞նչ բացահայտեց Ադրբեջանի նախագահի բացակայությունը ԱնկարայումՊետերբուրգի մերձակայքում պայթեցրել են ՌԴ ԶՈւ գնդապետի ավտոմեքենան. նա զnhվել էՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,55 դոլարիՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերումԱրևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր. պատմության այս օրը (Նոյեմբերի 12)
Ամենադիտված