Ֆրանսիայում հաշմանդամների հանգստյան տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 9 մարդ, երկուսն անհետ կորել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի արևելքում հաշմանդամություն ունեցող մեծահասակների հանգստյան տանը բռնկված հրդեհի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել, հայտնել է փրկարար ծառայության ղեկավարը:
Հրշեջների փրկարարական աշխատանքները ղեկավարող փոխգնդապետ Ֆիլիպ Հաուիլլերը, ասում է, որ անձնակազմը փնտրում է ևս երկու մարդու մարմինները, որոնք, ենթադրաբար մահացել են կրակի հետևանքով: Իշխանությունները հայտնել են, որ 17 մարդ տարհանվել է, այդ թվում՝ մեկը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է: