Մոսկվայի շրջանում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Զագորսկի օպտիկական և մեխանիկական գործարանի տարածքում. այդ մասին հայտնում է արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Սերգիև Պոսադում ZOMZ-ում տեղի ունեցած պայթյունի պահը ֆիքսել են հսկողության տեսախցիկները։ Գործարանի աշխատակիցները ամբողջությամբ տարհանվել են։
Պայթյունից հետո հինգ մարդ մարմնական 100 տոկոս այրվածքներով հոսպիտալացվել է։
Ընդհանուր առմամբ տուժել է 38 մարդ։ Բացի այրվածքներով հիվանդներից, շտապօգնությունում է 15 հոգի՝ բեկորային վնասվածքներով, 17-ը՝ թեթև վնասվածքներով։ Կա հավանականություն, որ դեռ մարդիկ կան փլատակների տակ:
Վնասվել են նաև «Լուչ» մարզահամալիրը, թիվ 19 և 21 դպրոցները, Սերգիև Պոսադ վարժարանը և մոտ 20 բազմաբնակարան շենքեր։