Սիրիայում ռուսաստանյան կործանիչը վտանգավոր հեռավորություն է ունեցել ամերիկյան ինքնաթիռից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի երկնքում ռուսաստանյան կործանիչը շատ է մոտեցել ԱՄՆ հետախուզական ինքնաթիռին՝ հարկադրելով, որ այն թռչի հողմապտույտի միջով՝ վտանգի տակ դնելով ԱՄՆ անձնակազմի չորս անդամների կյանքը: Այս մասին հայտնել են Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։
Նրանց խոսքով, կիրակի օրը տեղի ունեցած միջադեպը մեծ լարվածություն է ստեղծեց Սիրիայում վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ինքնաթիռների մոտ հեռավորությամբ թռիչքների շարքում:
Ռուսական Սու-35 կործանիչը խանգարել է ամերիկյան անձնակազմին անվտանգ կառավարել MS-12 ինքնաթիռը, ասել են պաշտոնյաները։
Ըստ նրանց, խոսքը վտանգավոր վարքագծի նոր մակարդակի մասին է, որը կարող է հանգեցնել միջադեպի կամ մարդկանց զոհվելուն։
Վերջին շաբաթների ընթացքում ռուսաստանյան կործանիչները բազմիցս հետապնդել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքերը, սակայն վերջին միջադեպը տագնապ է առաջացրել, քանի որ վտանգել է ամերիկացիների կյանքը:
Պաշտոնյաները հայտնել են, որ MC-12 ինքնաթիռը, որը կանոնավոր կերպով օգտագործվում է հատուկ գործողությունների ուժերի կողմից, հսկողություն է իրականացրել՝ աջակցելով Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններին, տեղեկացրել են պաշտոնյաները: