«Վեոլիա Ջուրը» բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆOգոստոսի 2-ին անհայտ անձինք Կոտայքի մարզի Պտղնիի ձորում՝ ջրատարի սանիտարական գոտում, առանց «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համաձայնեցման, տեխնիկական միջոցների գործադրմամբ իրականացրել են հողային աշխատանքներ:
Խախտելով խողովակաշարի պահպանումն ապահովող պայմանները՝ հեռացվել է ջրատարի տակ գտնվող հողը, որի հետևանքով թուլացել է «Արզնի 1» 900 մմ-ոց թուջե ջրատարի հիմքը և ճկվելու հետևանքով կոտրվել:
Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ ջրի մեծ արտահոսքը դադարեցնելու և վթարը վերացնելու համար տևական ժամանակով ջրանջատում հայտարարվեց Երևանի Կենտրոն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում, որն էլ արդարացիորեն առաջացրեց սպառողների դժգոհությունը: Իսկ ընկերությանը պատճառվեց խոշոր չափերի գույքային վնաս:
Այս առիթով Վեոլիա Ջուր ընկերությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ Ոստիկանություն՝ պարզելու համար իրավախախտում կատարած անձանց՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: