Երկու օր է անցել գետում երիտասարդի անհետանալուց, իսկ ջրասուզակները դեռ ռիսկ չեն անում գետը մտնել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՏավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ հունիսի 16-ին իր վարած ավտոմեքենայով Դեբեդ գետն ընկած Արճիս գյուղի 22-ամյա բնակիչ Արեն Մուսայելյանին արդեն երկրորդ օրն է՝ չեն գտել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արճիսի գյուղապետ Սեյրան Միկիչյանը:
Գյուղապետը նշեց, որ հունիսի 17-ին գյուղ են եկել ջրասուզակներ՝ երիտասարդին փնտրելու, սակայն, երեկվանից «ռիսկ» չեն անում մտնել վարարած գետը. «Դեռ որոնում ենք չենք գտել, ջուրը վարար է, ջրասուզակները ռիսկ չեն անում մտնել գետ»:
Հիշեցնենք, որ Հունիսի 16-ին, Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ Արճիսի բնակիչ Արեն Մուսաելյանը իր վարած ավտոմեքենայով ընկել էր գետ, երիտասադրին արդեն երկու օր է որոնում են համագյուղացիները եւ փրկարարները, սակայն, վարարծ գետի պատճառով որոնողական աշխատանքները խոչընդոտվում են: