Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կուկի կղզի՝ սահմանադրության օր, ԱՄՆ՝ Ափային պաշտպանության ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1904 –ծնվել է նկարիչ Էդմոնտ Յաղճյանը։

1918– զոհվել է հայտնի հայդուկապետ Սեբաստացի Մուրադը:

1922– Նեմեսիս գործողության շրջանակներում հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը սպանել է Էնվեր փաշային։

1935 –ծնվել է երկրաբան և հասարակական գործիչ Սուրեն Այվազյանը։

1938- ՀԿԿ( բ) ԿԿ-ն որոշում է ընդունել Սբ էջմիածնի վանքը փակելու և կաթողիկոսությունը վերացնելու մասին, բայց սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականներ) պատճառով փոխված իրադրությունը կանխել է այդ որոշման կենսագործումը։

1950 –վախճանվել է արևմտահայ արձակագիր բանաստեղծուհի Անայիսը (Եվփիմե Ավետիսյան)։

1957 –ծնվել է թուրքահայ ռոք, ջազ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը։

1977– ծնվել է ամերիկահայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Ֆրենկի Կազարյանը։

1981 –վախճանվել է խորհրդահայ բանաստեղծ Երջանիկ Առաքելյանը։

1990- խորհրդարանը Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ է ընտրել ՀՀՇ վարչության նախագահ, Դարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանին։

1993 —վախճանվել է խորհրդահայ գիտնական-նախագծող Սամվել Քոչարյանցը, որը հանդիսանում է խորհրդային միջուկային և ջերմամիջուկային զինատեսակների նախագծող։

2004- Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի հատվածում անհայտ անձինք ավտոմատներից ու ատրճանակից կրակ են բացել Վանաձորի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանի ավտոմեքենայի վրա, որի արդյունքում քրեական շրջանակներում որոշ հեղինակություն հանդիսացող «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` Ժորա Մարտիրոսըանը և ազգականը` Ռուդիկ Խաչատրյանը սպանվել են:

2008- մինչեւ 52 կիլոգրամ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերստին նվաճել է Վիկ (Վախթանգ) Դարչինյանը5-րդ ռաունդում նոկաուտով պարտության մատնելով 32-ամյա ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովին:

2016-Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անսպասելիորեն հրաժարական է տվել՝ իր քայլը պատճառաբանելով առողջական խնդիրներով։

2019-վախճանվել է ամերիկահայ պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Տատրյանը։

2022-վախճանվել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1306 —սպանվել է Հունգարիայի, Լեհաստանի և Չեխիայի թագավոր Վացլավ 3-րդը։

1326– դրվել է Մոսկվայի առաջին քարե տաճարի` Վերափոխման մայր տաճարի շինարարության հիմքը։

1783 –տեղի է ունեցել  Գեորգիևյան դաշնագրի կնքումը Ռուսաստանի և Վրաստանի միջև, ըստ որի Արևելյան Վրաստանի նկատմամբ հաստատվել է ռուսական պրեկտոտրեոատ։

1789 —Ֆրանսիայի ազգային ժողովը չեղարկել է հոգևորկանության և ազնվականության ժառանգական արտոնությունների մեծ մասը։

1792 –ծնվել է անգլիացի բանաստեղծ Պերսի Բիշի Շելլին։

1836 —Մոսկվայի Կրեմլում տեղադրվել է ցար-զանգը։

1859 –ծնվել է նորվեգացի գրող, բանաստեղծ և թատերագիր Կնուտ Համսուն։

1875 –վախճանվել է դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը։

1879 —էլզասն ու Լոթարինգիան հայտարարվել են Գերմանիայի տարածք։

1901 –ծնվել է ամերիկացի ջազային երաժիշտ և երգիչ Լուի Արմսթրոնգը։

1902– Լոնդոնում բացվել է Թեմզա գետի տակով անցնող Գրինվիչյան հետիոտնային թունելը։

1911– ծնվել է ռուս խորհրդային նշանավոր շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը:

1912 —իրականացվել է առաջին ուղևորային թռիչքը լա Մանշ նեղուցի վրայով (ինքնաթիռում եղել է երկու ուղևոր)։

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան պատերազմ է հայտարարել Գերմանիային։

1922 —տեղի է ունեցել հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլի հուղարկավորությունը, որի ժամանակ ամբողջ մեկ րոպե ԱՄՆ-ի մոտ 13 միլիոն հեռախոսներ լռել են։

1961– ծնվել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման, որը ԱՄՆ պատմության առաջին սևամորթ նախագահն էր։

1984- Վերին Վոլտայի Հանրապետությունն իր անունը դարձնում է Բուրկինա Ֆասո։

1995– Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցոգովինայի զինված ուժերը ներկայիս Սերբիայի տարածքում սկսել են «Փոթորիկ» ռազմական գործողությունը, որի արդյունքում դադարել են գոյություն ունենալ Սերբական կրաինան և Արևմտյան Բոսնիայի հանրապետությունը։

2002 —Աֆղանստանի նախկին թագավորը վերջապես վերադարձել է իր պալատ, որը նա լքել էր 29 տարի առաջ։

2019 —վախճանվել է խորհրդային, ռուսական և ամերիկական շանսոն երգիչ Վիլլի Տոկարևը։

2020-Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել գրեթե 5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր պայթյուն, որը ցնցում և ավերածություններ է առաջացրել, չվնասված կառույց Բեյրութում չի մնացել։ Զոհերի թիվն անցել է 100-ից, վիրավորներինը՝ 4000-ից։

Կ. Խաչիկյան

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս Անիրատեսական սցենար. ո՞ւմ և ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ջուր չի լինիՀայաստանյան ապրանքների կարիքը չունե՞ն այլևս. «Փաստ»ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել «Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել»… երեք ամիս անց. «Փաստ»Դեսպան Աղաջանյան. Հայաստանին խնդրում են նստել ԵՄ–ի խորտակվող «Տիտանիկ»–ըԻնչո՞ւ է Փաշինյանը պատրաստվում 250,000 միգրանտ բերել ՀայաստանԿրեմլի ազդանշանը. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համարՀայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ»Փորձագետ. Ինչպե՞ս կապրեն ՀՀ քաղաքացիները Փաշինյանի Ռուսաստանի հետ «ամուսնալուծության» խաղադրույքի պատճառով Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ»Որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ-ին․ պատմության այս օրը (04 հունիս)«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ» ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն․ «Հրապարակ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ» Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել․ «Հրապարակ» Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Ապրիլին աշխարհի կենտրոնական բանկերը 17 տոննա ոսկի են գնել․ WGCՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ ՓաշինյանՆորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասինՔայլի Ջենները ցուցադրել է իր կատարյալ մարմինը վարդագույն բիկինիով Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՊատմության հեղուկ հիշողություն. 130-ամյա գինին, որը թաքցրել էին նացիստները, հայտնաբերվել է չեխական ամրոցի հատակի տակ Ֆոն դեր Լայենը հինգշաբթի օրը կխոսի Փաշինյանի հետ. Politico Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ավտոբուսի վրա hարձակման hետևանքով զnhվել է 7 մարդՄեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ-ի հարձակվողը տեղափոխվեց սերբական ՍուպերլիգաՊրեմիերա. Արկադի Դումիկյան- «Իմ դուստր» ԵՄ-ում ցանկանում են սահմանափակել ժամանակավոր պաշտպանnւթյունը զորակnչային տարիքի ուկրաինացիների համար. PoliticoՀունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվելԾանոթ ու միարժամանակ անհայտ … Հաբսբուրգների գերբ Ռուսական շուկայի դռները փակվո՞ւմ են․ գյուղատնտեսությունն ու արտահանումը նոր հարվածի առաջ «Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցում «Մասնագետները նշել են, որ Ռուսաստանը Հայաստանից բանջարեղենի և հատապտուղների մատակարարումների կարիք չունի» «Հայաստանը հույս ունի լուծել իր խնդիրները Ադրբեջանի օգնությամբ» Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվել է. պատմության այս օրը (03 հունիս) Վթար է․ ջուր չի լինելու Անահիտ Ավանեսյանի հագուստն ու աքսեսուարները կրկին հանրային քննարկման թեմա են դարձել. «Ժողովուրդ» Ում ընկերությունն է նորոգում Գյումրու փողոցները․ «Հրապարակ» Ապահովագրության ձախողումներից մինչև Արշիլ Գորկու վերնաշապիկ. Լենա Նանուշյանի նոր «փորձառությունը». «Ժողովուրդ» Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում․ «Հրապարակ» Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ» Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու. «Հրապարակ» ՔՊ ցուցակից դուրս մնացած Հակոբ Արշակյանը ինչ ունեցվածքով է հեռանում քաղաքական առաջնագծից. «Ժողովուրդ»
Ամենադիտված