Դեսպան Ղևոնդյանը Ղազախստանի ԱԻ նախարարի հետ քննարկել է մարդկանց պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 2-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Սիրիմ Շարիպխանովի հետ։ Այս մասին NEWS.am_ին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակներում մարդկանց պաշտպանության գործում, այդ թվում՝ փրկարարների որակավորման բարձրացման ոլորտում հայ-ղազախստանյան համագործակցությանն առնչվող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հիմքով շփումների պահպանման մասով՝ ի շահ քաղաքացիական պաշտպանության պետական համակարգի զարգացման, բնածին և տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակների կանխազգուշացման և վերացման կազմակերպման ոլորտներում երկկողմ համագործակցության առավել պահանջված ուղղությունների հստակեցման և առաջմղման։