Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ռաշիդ Բեգլարյանի հարցով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
«Վերջինս մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ: