Երևանը կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը
ՍՊՈՐՏՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը:
Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:
80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»։