Յոթ հայ շախմատիստներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում
ՍՊՈՐՏAlphanews.am-ը գրում է.
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է օգոստոսի վարկանիշային աղյուսակը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից դասակարգման աղյուսակի 100 լավագույնների շարքում են Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (54-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (94-րդ տեղ):
Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը մնում է աշխարհի՝ արդեն նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը:
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դուրս է մնացել 10-ը լավագույնների շարքից և այժմ 14-րդն է:
Կանանց դասակարգման աղյուսակում են Էլինա Դանիելյանը (40-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (58-րդ տեղ), Աննա Սարգսյանը (91-րդ տեղ), Մարիամ Մկրտչյանը (92-րդ տեղ):