Հայաստան ադրբեջանական ներխուժումներն անտեսված են. սա բացարձակ անթույլատրելի է. «Թաթոյան» հիմնադրամ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Թաթոյան» հիմնադրամը զեկույց է հրապարակել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների և բնակավայրերի հարևանությամբ անօրինական ներկայության փաստերի վերաբերյալ:
Հայաստան ադրբեջանական ներխուժումներն անտեսված են։ Թե՛ միջազգային, թե՛ ներքին հարթակներում մոռացված են։ Սա բացարձակ անթույլատրելի է։
Մեր նոր զեկույցը՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների և բնակավայրերի հարևանությամբ անօրինական ներկայության փաստերի վերաբերյալ:
Զեկույցը ներառում է տվյալներ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի վերաբերյալ:
Բացի այն, որ ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, նրանք հանցավոր արարքներով սահմանային բնակիչներին զրկել են իրենց արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից, որի հետևանքով բնակիչները չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը եւ այլն: Մարդկանց տները գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո:
Մարդկանց արժանապատվությունը, իրավունքներն ամբողջությամբ ոտնահարված են: Բնակիչներն անգամ չեն կարողանում այցելել եկեղեցիներ, իրենց ընատնիքի անդամների ու մտերիմների շիրիմներին:
Ադրբեջանական այս հանցավոր արարքների հիմքն այդ երկրի իշխանության հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող քաղաքականությունն է: Ընդ որում, այս քաղաքականությունն ու խախտումները նույնն են թե´ Հայաստանում (Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր), թե´ Արցախում:
Մենք երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ փաստաբաններ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին, ովքեր անմիջականորեն մասնակցել են փաստահավաք աշխատանքներին։