Ալիևը հնարավոր է համարել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է համարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ։
«Եթե մենք տեսնենք հայկական կողմից կառուցողական մոտեցում, և որ ամենակարեւորն է, եթե նրանք ամբողջությամբ հրաժարվեն մեր տարածքային ամբողջականությունը վիճարկելու իրենց բոլոր նկրտումներից, ապա մենք շատ շուտով կարող ենք խաղաղ լուծում գտնել, գուցե նույնիսկ մինչև տարեվերջ»,– euronews–ին տված հարցազրույցում ասել է Ալիեւը։