ԱՄՆ-ն Ուկրաինային 1,25 մլրդ դոլարի դրամաշնորհ է հատկացրել պետբյուջեի ծախսերը փոխհատուցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ից Ուկրաինայի պետական բյուջե է մուտքագրվել 1,25 մլրդ դոլարի դրամաշնորհ Համաշխարհային բանկի բազմաթիվ դոնորների նպատակային հիմնադրամի միջոցով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։
1,25 մլրդ դոլարի չափով դրամաշնորհը տրամադրվել է որպես հինգերորդ լրացուցիչ ֆինանսավորման մաս՝ PEACE in Ukraine ծրագրի շրջանակներում:
Դրա նպատակը պետական բյուջեի, այդ թվում ՝ անվտանգության եւ պաշտպանության ոլորտի հետ չկապված սոցիալական եւ հումանիտար ծախսերի մասնակի փոխհատուցումն է: