Երկնաքերներով և արդի քաղաքաշինական լուծումներով թաղամաս է դառնում Նորագյուղը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանի պատմական թաղամասերից մեկում՝ Նորագյուղում, համայնքը կառուցապատման խոշոր նախագիծ է դիտարկում: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նախագծի նպատակն է բեռնաթափել կենտրոնն ու ստեղծել երկնաքերերով ու արդի քաղաքաշինական լուծումներով նոր թաղամաս: Այն ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: Մինչ ներդրումային ծրագրի մեկնարկը, փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է լուծել Նորագյուղում ապրող բնակիչների սեփականության իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները: