Ադրբեջանի օմբուդսմենը շարունակում է խայտառակել մարդու իրավունքների պաշտպանի կոչումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան շարունակում է խայտառակել մարդու իրավունքների պաշտպանի կոչումը։
Կատարելով Ադրբեջանի իշխանությունների պատվերը՝ «օմբուդսմեն» կոչվող տիկինը հերթական հայտարարությունն է տարածել, որը բացահայտ սուտ է պարունակում։ Նա պնդում է, թե «Լաչինի ճանապարհն ազատ է», եւ որ «Լեռնային Ղարաբաղում որեւէ հումանիտար ճգնաժամ չկա»։
Չխորանալով ստահոդ հայտարարության մանրամասների մեջ՝ նշենք, որ հայատյացության նման դրսեւորումները ցույց են տալիս Ադրբեջանի իրական վերաբերմունքը ԼՂՀ բնակիչների նկատմամբ: Հատկանշական է, որ հայտարարությունն արվել է Ժնեւյան կոնվենցիաների խախտմամբ Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատուրյանի առեւանգման ֆոնին։