ՌԴ կառավարությունն արգելել է բրնձի արտահանումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ կառավարությունը մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ն արգելել է արտահանել բրինձն ու բրնձաձավարը։ Որոշումն ընդունվել է ներքին շուկայում կայունությանն աջակցելու համար, տեղեկացվել է ՌԴ կառավարության թելեգրամ-ալիքում։
«Կառավարությունը մտցրել է բրինձը եւ բրնձաձավարը արտահանելու ժամանակավոր արգելք։ Սահմանափակումը գործելու է մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ընդունվել է ներքին շուկայում կայունությանն աջակցելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Ընդգծվել է, որ արգելքը չի վերաբերելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին, Հարավային Օսիային եւ Աբխազիային։ Բացի այդ, բրինձը եւ բրնձաձավարը կարելի կլինի ուղարկել արտասահման՝ հումանիտար օգնության ցուցաբերման համար, ինչպես նաեւ միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում։