Անձրևելու է․ եղանակն առաջիկա օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում`
Հուլիսի 30-31-ի և օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 29-31-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հուլիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.30C (2015 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.60C (2009 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.60C