Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց Իսրայելի առաջին թիմի հետ
ՍՊՈՐՏՌումինիայում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի թիմը մրցեց Իսրայելի առաջին թիմի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Հաղթանակ տարավ Արսեն Դավթյանը, կեսական միավոր վաստակեցին Էմին Օհանյանն ու Էրիկ Չաքրյանը։ Պարտություն կրեց Ռոբերտ Փիլիպոսյանը։
Հայաստանն ու Լեհաստանը 8-ական թիմային միավորով կիսում են առաջին տեղը։ Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։