Ռուսաստանում երեք տարով երկարացրել են զորակոչային տարիքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում Դաշնային խորհուրդը հավանություն է տվել օրենքին, որի համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից զորակոչվելու են 18-ից 30 տարեկան քաղաքացիները։ Նախկինում զորակոչային տարիքը սահմանափակվում էր 18-27 տարեկանով։
Զորակոչային տարիքի փուլային բարձրացում օրենքը չի նախատեսում։
Այն քաղաքացիները, որոնց 27 տարին կլրանա մինչեւ 2023 թվականի ավարտը 2024 թվականին չեն ընդգրկվի զորակոչի մեջ: