Նիդերլանդների ԱԳՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիդերլանդների արտգործնախարարությունն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ:
«Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ հետևում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակին և լիովին սատարում է Ժոզեպ Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին»,- ասված է նախարարության Թվիթերի միկրոբլոգում: