Այսօր արդեն փաստ է, որ օտար ու յուրային ժանիքներից փրկվելու միակ միջոցը դրանք ջարդելն է. Սենոր Հասրաթյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր արդեն փաստ է, որ օտար ու յուրային ժանիքներից փրկվելու միակ միջոցը դրանք ջարդելն է, հակառակ դեպքում մեզ ուտելու են: Այս մասին գրել է Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:
«2018-ի հայտնի դեպքերից հետո ոչ միայն կանխազգում, այլև համոզված էի, որ ՄԵՆՔ գնում ենք այնտեղ, որտեղ մեզ սպասում են ոչ թե աղ ու հացով, այլ սրած ժանիքներով...
Ավա՜ղ այդ օրերին չէի պատկերացնում, որ ժանիքները կլինեն ոչ միայն օտարի, այլ նաև՝ յուրայինի...
Այսօր արդեն փաստ է, որ օտար ու յուրային ժանիքներից փրկվելու միակ միջոցը դրանք ջարդելն է, հակառակ դեպքում մեզ ուտելու են...
Հ.գ.-Խաղաղության գինը պատերազմն է: Ինչքան շատ ես ուզում խաղաղություն, այնքան շատ ես վճարում պատերազմով...»։