Հունաստանի ողջ տարածքում 90 անտառային հրդեհ են մարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանի ողջ տարածքում 90 անտառային հրդեհ են մարում։ Նոր խոշոր հրդեհ է բռնկվել Մագնիս եւ Ֆտիոտիդ շրջաններում: Այս մասին հայտնել է երկրի հրշեջ ծառայության խոսնակ Յանիս Արտոպիոսը:
Նա նշել է, որ բնական հրդեհների դեմ պայքարը շարունակվում է ուժեղ շոգի եւ հզոր քամիների պայմաններում: Երկրի շատ շրջաններում ջերմաստիճանը չորեքշաբթի բարձրացել է մինչեւ 45-46 աստիճան։
Կրակի մարման աշխատանքներին ներգրավված են 50 հրշեջներ ՝ 15 մեքենաներով, օդից կրակը մարում են 3 ինքնաթիռ եւ 1 ուղղաթիռ։