Ադրբեջանը հստակ պահանջ է դրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկ առավոտյան Հայաստանից Արցախ ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը ամբողջ օրվա թոփ թեման էր. Իշխանությունը մի հզոր PR կամպանիա կազմակերպեց, ժամը մեկ լուսաբանելով, թե ուր հասան բեռնատարները, տարբեր պաշտոնյաներ տեսախցիկների դիմաց անվերջ կրկնում էին, թե ինչ են ուղարկում պաշարված Արցախ:
Քչերն էին հավատում նրան, որ օգնությունը կհասնի հասցեատիրոջը, Ադրբեջանն էլ հենց սկզբից հայտարարեց, որ այս քայլը սադրանք է որակում, ու հավելյալ ուժեր կենտրոնացրեց Հակարիի կամրջի հատվածում: Եվ ահա հիմա, այս հրապարակմանը զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը թվարկում է, թե ինչ են ուղարկել (հազարերորդ անգամ) և ինչպես են նախատեսում բեռը տեղ հասցնել:
MediaHub-ի հետ զրույցում այս պահին Կոռնիձորում գտնվող բեռնատարներից մեկի վարորդը նշեց, որ սպասում են ռուս խաղաղապահների պատասխանին: Ըստ մեր աղբյուրի՝ այսօր երեկոյան հստակ պարզ կլինի 400 տոննա հումանիտար բեռի հետագա ճակատագիրը, սակայն կոնկրետ ինքը հույս չունի, որ իրենք կհատեն Արցախի սահմանը.