Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժություններին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը չի մասնակցի Բելառուսում ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժություններին:
Պատճառը Փրկարար ծառայության աշխատակիցների ծանրաբեռնվածությունն է, հայտնել են ՆԳՆ-ից Սպուտնիկ Արմենիային։
Սեպտեմբերի 1-6-ը ՀԱՊԿ երկրների ստորաբաժանումները կմշակեն Մինսկի տարածաշրջանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարի հետեւանքների վերացումը։