Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական կտա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆNEWS.am-ի տեղեկություններով, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական կտա պաշտոնից։
Ամենայն հավանականությամբ, այդ մասին Թովմասյանը կհայտարարի վաղը՝ հուլիսի 27-ին, Արցախի ԱԺ արտահերթ նստաշրջանում:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել, որտեղ ուղերձ կընդունվի: