Կայացել է Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը և հանդիպում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹեհրանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ողջունել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Կայացել է երկու նախարարների առանձնազրույցը և հանդիպում պատվիրակությունների ընդլյանված կազմով:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Թեհրան է այցելել իրանցի գործընկերոջ հրավերով։
Նախատեսված են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության մյուս պաշտոնյաների հետ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: