Կենդանաբանական այգին 30-40 տոկոսով կընդլայնվի հենց տեղում. Էսքիզը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս պահի դրությամբ ճշգրտված տվյալներով, հնարավորություն ունենք 30-40 տոկոսով ընդլայնելու գործող կենդանաբանական այգու հնարավորությունները. Էսքիզը պատրաստ կլինի 1 ամսվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Ավինյանն էլ նշեց. «Այս թեմայով խոսակցություն ենք ունեցել, ի սկզբանե պլանավորվում էր, որ այգին կարող է տեղափոխվել, բայց գույքագրումից հետո պարզ է դարձել, որ կենդանաբանական այգին տիրապետում է շատ ավելի լայն հողատարածքների, քան այն հատվածում, որտեղ փաստացի գործում է։ Ընդլայնումը հնարավոր է իրականացնել հենց տեղում, որը սկսում ենք անել»: